ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Կոռուպցիայի դեմ համաժողովրդական պայքարի նշանաբանով

Կոռուպցիայի դեմ համաժողովրդական պայքարի նշանաբանով
25.04.2013 | 17:17

«Իրատես de facto» ակումբի այսօրվա հյուրը հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության, «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն էր: Պարոն Մարգարյանը մանրամասն ներկայացրեց իրենց կազմակերպության նպատակներն ու ծրագրերը, խոսեց Հայաստանում կոռուպցիայի ծագումնաբանության, պատճառների ու հետևանքների մասին: Պատասխանելով լրագրողների հարցերին` Գառնիկ Մարգարյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ իրենց կազմակերպության պայքարի մեթոդները, անդրադարձավ ԱՊՀ և եվրոպական երկրներում գործող համանման կառույցների հետ համագործակցության ձևերին, նպատակներին ու հեռանկարներին:

Գառնիկ Մարգարյանի հետ քաղաքական և կոռուպցիայի դեմ պայքարի թեմաներով հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի վաղվա համարում:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2529

Մեկնաբանություններ